Զամբյուղը դատարկ է

Touch

ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ՝ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրանքների շարք, որը պետք է օգտագործել յուրաքանչյուր սանրվածք ստանալու համար, եթե կարևորում ես մազերի և գլխամաշկի որակի պահպանությունը և բարելավումը։ TOUCH շարքում առկա ապրանքները լայն հնարավորություն են տալիս մասնագետներին ամենահամարձակ և աներևակայելի սանրվածքների ստացման հարցում՝ զուգահեռաբար պաշտպանում և խոնավեցնում են մազերը։

TOUCH շարքը միավորում է ընտրված բնական բաղադրիչները և առաջադեմ կոսմետիկ տեխնոլոգիաները՝ ստեղծելով բացառիկ արդյունք, հաճելի տեքստուրա և յուրահատուկ բույրեր։

Շարքի հիմքում MACROPRO ակտիվ կոմպլեքսն է, որն աշխատում է բնական բաղադրիչների հետ սիներգիայի մեջ՝ ապահովելով մազերի պաշտպանություն, խոնավացում և էլաստիկություն։

Բնությունը դարձել է TOUCH-ի գլխավոր ներշնչանքը, իսկ գիտությունը՝ ուղեցույցը։ Խորը ուսումնասիրություններն ու նորարարական մոտեցումները ստեղծել են կատարյալ հավասարակշռություն բնական բաղադրիչների արդյունավետության և պրոֆեսիոնալ արդյունքների միջև։

TOUCH-ի յուրաքանչյուր ֆորմուլա ստեղծված է բարձրակարգ կոսմետիկ արդյունք ապահովելու համար՝ պահպանելով մազերի բնական գեղեցկությունն ու առողջ տեսքը։